Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Հասկանում եմ, որ վռազ եք, ժամանակ չունեք, բայց սիրուն չի, հեչ սիրուն չի

Հասկանում եմ, որ վռազ եք, ժամանակ չունեք, բայց սիրուն չի, հեչ սիրուն չի

Sun, 15 Mar 2026 12:15:33 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Կներեք էլի, մանդատի համար սրբազան պայքարի դուրս եկածների բոլոլան մի հիշեցեմամբ կտրեմ՝ 4 ամիս է Վազգեն Սաղաթելյանը բերդում է։ Նարեկ Սամսոնյանը տնային կալանքի տակ է։ Էդ որ մանդատը սարքել եք սրբազան կով ու պատրաստ եք Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան ապագա խորհրդարանում «ընդդիմություն» աշխատել, հիշեք, որ նաեւ Նարեկի եւ Վազգենի «Իմնեմնիմիի» շնորհիվ է, որ անտինիկոլ ճամբարի որոշ ուժեր եւ որոշ գործիչներ այսօր ունեն որոշակի հանրային աջակցությունը։

Հասկանում եմ, որ վռազ եք, ժամանակ չունեք, բայց վսյո տակի մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է, Նարեկը, ով առողջական խնդիրներ ունի, տնային կալանքի տակ է։
Սիրուն չի, հեչ սիրուն չի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես պատկերացնում եմ, թե այս մի քանի ժամում նա ինչքան վատ բաներ է այնտեղ տեսել

Ես պատկերացնում եմ, թե այս մի քանի ժամում նա ինչքան վատ բաներ է այնտեղ տեսել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով