ՆԱՏՕ-ն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կարող է փլուզվել․ Յենս Ստոլտենբերգ
Sun, 15 Mar 2026 14:00:00 +0400

ՆԱՏՕ-ի նախկին Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ներկա ժամկետի ընթացքում հնարավոր է, որ ՆԱՏՕ-ն կազմաքանդվի։ Այս մասին նա ասել է CBC-ի հետ զրույցում։ Չկա երաշխիք, նշել է Ստոլտենբերգը, որ դաշինքը կկարողանա պահպանել իր գոյությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ներկա ժամկետի ողջ ընթացքում։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դաշինքը ամերիկա-իսրայելական տանդեմի՝ Իրանի դեմ գործողություններին չի ներքաշվի, սակայն դաշինքի համար այդ ռազմական գործողության հետեւանքները կլինեն շատ զգալի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր