Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Մելանյա Թրամփի միջնորդությամբ տեղային հրադադար է հաստատվել

Մելանյա Թրամփի միջնորդությամբ տեղային հրադադար է հաստատվել

Fri, 23 Oct 2026 18:23:26 +0400


ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հոկտեմբերի 29-ից ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները ուկրաինական Օլեշկի քաղաքում՝ մարդասիրական օգնություն մուտքը և խաղաղ բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

«Օլեշկիում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Օլեշկին առաջնագծում գտնվող պատերազմական քաղաք է, որը աղետի եզրին է», – հայտարարել է Մելանյա Թրամփը՝ հավելելով, որ քաղաքում մնացած բնակչության մեծ մասը տարեցներ են, որոնք հրատապ բժշկական օգնության, դեղորայքի, սննդի և մաքուր ջրի կարիք ունեն։

ԱՄՆ առաջին տիկինը և նրա ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների հետ՝ տեղային հրադադարի պայմանները սահմանելու համար։ Ըստ հաղորդագրության՝ առաջին տիկինը երկու երկրի հետ նախաձեռնել է քննարկումներ և կողմերի միջև համաձայնություն է ապահովել համաձայնագրի նպատակների, տեխնիկական ընթացակարգերի, ժամկետների, գործընթացների և պայմանների շուրջ։

Համաձայնագրով նախատեսվում է անվտանգ միջանցքի ստեղծում և տարհանվողների տեղափոխում նրանց նախընտրած ուղղությամբ՝ Ռուսաստան կամ Ուկրաինա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի պարտությունը կարող է հարցականի տակ դնել TRIPP-ի ապագան

Թրամփի պարտությունը կարող է հարցականի տակ դնել TRIPP-ի ապագան Fri, 13 Nov 2026 14:15:18 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով