Աջապահյանի օրհնությամբ ներկայացվել է Մխիթար Գոշի «արդար դատավորի» պատկերացումը

Աջապահյանի օրհնությամբ ներկայացվել է Մխիթար Գոշի «արդար դատավորի» պատկերացումը

Mon, 16 Mar 2026 12:45:47 +0400


Մեծ Պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նվիրված «Մխիթար վարդապետ Գոշը՝ արդար դատավորի որոնումներում» թեմայով բանախոսություն է անցկացվել Շիրակի թեմում։

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, Շիրակի թեմի երիտասարդաց միության հրավերով թեմի սոցիալ-կրթական կենտրոնում բանախոսությամբ հանդես է եկել իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Բանախոսության ընթացքում թեմի երիտասարդներին և ներկաներին ներկայացվել են Մխիթար վարդապետ Գոշի կյանքի ու գործունեության հիմնական դրվագները, ինչպես նաև նրա «Դատաստանագիրք» աշխատության՝ դատավորներին վերաբերող հատվածները։Բանախոսության ընթացքում անդրադարձ է եղել նաև դատական իշխանության լեգիտիմության հարցին։ Ըստ Մխիթար Գոշի մեկնաբանության՝ դատական իշխանության հիմքը Նոր Կտակարանի ուսմունքն է, համաձայն որի Քրիստոս դատական իշխանությունը փոխանցել է առաքյալներին, իսկ վերջիններս՝ եկեղեցական ավանդության համաձայն, այն փոխանցել են թեմակալ առաջնորդներին՝ եպիսկոպոսներին։

Նշվել է նաև, որ, ըստ Գոշի, դատավորը պետք է կարողանա վերահսկել իր զգացմունքները՝ ներս թողնելով միայն «բարի» ազդակները։
Բանախոսության ընթացքում առանձնացվել են արդարադատությունը խեղաթյուրող երեք հիմնական պատճառներ, որոնք, ըստ Գոշի, շարունակում են արդիական մնալ նաև այսօր՝ կողմնապահություն, կոռուպցիա և ոչ պրոֆեսիոնալիզմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը

Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը Sat, 21 Mar 2026 16:45:59 +0400 Ինչպես երևում է, ՔՊ-ում չկա ադեկվատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով