Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք

Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք

Thu, 23 Apr 2026 14:00:04 +0400


Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարման և մտածողության մշակույթին՝ ընդգծելով, որ զարգացած երկրներում առաջընթացի հիմքում հաճախ կանգնած է սեփական սահմանափակումները ընդունելու պատրաստակամությունը։

Վարչապետի խոսքով՝ նման երկրներում մարդիկ չեն վախենում ընդունել, որ որոշ հարցերում բավարար գիտելիք չունեն, և այդ դեպքում դիմում են մասնագետների օգնությանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում դեռևս դժվար է նման մոտեցումը, քանի որ հանրային ընկալումները հաճախ խոչընդոտում են պաշտոնյաներին բացահայտ խոստովանել իրենց անտեղյակությունը։

Փաշինյանը նշել է, որ եթե պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը ընդունի, որ ինչ-որ հարցում չի տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, հասարակության մի հատվածը դա կարող է ընկալել որպես թերություն կամ անընդունելի երևույթ։ Այդ ֆոնի վրա ձևավորվել է կարծրատիպ, թե ղեկավարները պետք է ամեն ինչ իմանան։

Իր խոսքում վարչապետը հղում է արել նաև փիլիսոփայական մոտեցումներին՝ հիշատակելով Պլուտարքոսին և Սոկրատեսին։ Նա ընդգծել է, որ ավելի արդյունավետ է առաջնորդվել սոկրատեսյան սկզբունքով՝ ընդունելով, որ մարդը չի կարող ամեն ինչ իմանալ, և հենց այդ գիտակցումն է զարգացման հիմքը։

«Մենք Սոկրատեսի հետևորդն ենք:Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, և պետք է գնանք այս տրամաբանության մեջ»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն

Վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն Thu, 04 Jun 2026 14:10:06 +0400 Փաստաբան Վարազդատ Հարությունյանը անդրադարձել …