Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Արագածոտնի մարզում քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ ու մահացել․ մանրամասներ

Արագածոտնի մարզում քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ ու մահացել․ մանրամասներ

Mon, 16 Mar 2026 19:15:23 +0400


Մարտի 16-ին, ժամը 11։29-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը և չեն կարողանում կապ հաստատել նրա հետ․ հավանաբար հայտնվել է ձնահյուսի տակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ջրի մեջ սատկած մուկ են գտել, եւ դա ոչ մեկին չի հետաքրքրում

«Հրապարակ»․ Ջրի մեջ սատկած մուկ են գտել, եւ դա ոչ մեկին չի հետաքրքրում Fri, 23 …