ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում․ Դոնալդ Թրամփ
Mon, 16 Mar 2026 21:00:35 +0400

Հյուսիս-Ատլանտյան դաշինքին շատ վատ ապագա է սպասվում, եթե անդամ պետությունները չօգնեն Միացյալ Նահանգներին՝ Հորմուզի նեղուցի ապա-արգելափակման գործում։ Այս մասին Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե նրանցից պատասխան չլինի՝ Հորմուզի նեղուցի ապա-արգելափակման համար մեր գործադրած ջանքերին միանալու հարցում, կամ էլ պատասխանը լինի բացասական, ապա կարծում եմ, որ դա շատ վատ կանդրադառնա ՆԱՏՕ-ի ապագայի վրա»,- ասել է նախագահ Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ հետաքրքրված է օգնության ցանկացած տարբերակի հարցում՝ ներառյալ նաեւ եվրոպական հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավումը։ Թրամփը ընդգծել է, որ եվրոպացիները Հորմուզի նեղուցի նավագնացությունից շատ մեծ օգուտներ են ստանում եւ պարտավոր են օգնել ամերիկացիներին նեղուցի ապա-արգելափակման գործում։ Միաժամանակ, ըստ ԱՄՆ գործող ղեկավարի, ՆԱՏՕ-ն չպետք է լինի միակողմանի երթեւեկության փողոց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր