Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Օգտակար նախաճաշի առաջարկներ

Օգտակար նախաճաշի առաջարկներ

Mon, 16 Mar 2026 22:00:16 +0400


Ռուս էնդոկրինոլոգ Մարգարիտա Բելոուսովան առաջարկել է օգտակար նախաճաշի մի շարք տարբերակներ։ Ռուսական lenta-ի հետ զրույցում նա ասել է, որ օգտակար նախաճաշի տարբերակ կարող է լինել թարմ բանջարեղենով սալաթը, օմլեթն ու ամբողջահատիկ հացի տոստերը՝ մրգային ջեմով։ Մյուս տարբերակը՝ հավի կրծքամսով սենդվիչներն են՝ սալաթի թերթով, սերուցքային պանրով։ Երրորդ տարբերակը մրգա-հատապտղային բոուլն է՝ հունական յոգուրտի հետ համադրված։ Լավ տարբերակ է նաեւ կաթնաշոռը, հատապտուղներն ու ընկուզեղենը՝ համադրված ֆետա պանրով եւ եփված դդմով սալաթի հետ։

Նախաճաշն ավելի սննդարար ու կշտացնող դարձնելու համար նա խորհուրդ է տալիս ավելացնել մեկ կտոր ավոկադո կամ մի քանի հատ ընկուզեղեն։ Բելոուսովան հատուկ ուշադրություն է դարձրել ավանդական նախաճաշի հիմնական կերակրատեսակին՝ շիլաներին։ Երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցողների համար ցանկալի է օրինակ հնդկաձավարով շիլան առավոտյան՝ որպես նախաճաշ։ Գլյուտենի հանդեպ խնդիր ունեցողներն էլ պետք է խուսափեն բլղուրից ու ձավարից։ Անվտանգ այլընտրանք են համարվում՝ բրինձը, եգիպտացորենը, հնդկաձավարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպան թող ցույց տա ոչ թե Ուկրաինա դառնալու, այլ չդառնալու ճանապարհը

Եվրոպան թող ցույց տա ոչ թե Ուկրաինա դառնալու, այլ չդառնալու ճանապարհը Sat, 04 Jul 2026 …