Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին

Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին

Tue, 17 Mar 2026 13:06:37 +0400


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Խաչատրյանի հայցը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելուն։

Գործը դատարան է ստացվել մարտի 16-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Բացի այդ, Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներայացրել նաև ընդդեմ Քննչական կոմիտեի՝ պահանջելով անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչել և ոչ նյութական վնասը փոխհատուցել։ Գործը մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին։Երկու հայցերն էլ դեռ վարույթ չեն ընդունվել։

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում հայտնել էր «Հանրայինին» դատի տալու մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ, դու «Կոշ» քրեակատարողական հիմնարկում չես, և սա 2010 թվականը չէ:

Նիկոլ, դու «Կոշ» քրեակատարողական հիմնարկում չես, և սա 2010 թվականը չէ: Sat, 04 Jul 2026 …