Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին

Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին

Tue, 17 Mar 2026 15:15:03 +0400


Երբ հաջորդ անգամ Հայաստանի իշխանությունները մի պահ կկտրվեն երգերից, պարերից, տեսախցիկի առջև տարբեր տեսակի սննդամթերք ուտելուց և ժողովրդի հետ բեմադրված «եղբայրանալուց», պարզապես հիշեցրեք նրանց, թե ինչպես է խաղաղությունը տեսնում իրենց « հալալ ընկերն ու ազիզ եղբայրը»՝ այսինքն Իլհամ Ալիև անունով մեկը։

Հիշեցի այդ ենթաթուրքի հարցազրույցներից մեկը։
Իհարկե չեմ ուզում նրա խոսքերը մեջբերել, բայց այնուամենայնիվ։
Ահա ուղիղ մեջբերումներ։

— Մեզ (այսինքն ադրբեջանցիների) համար կարևոր չէ, թե ինչպես է կոչվում «Զանգեզուրի միջանցքը»․ հայերը թող ինչպես ուզում են կոչեն՝ թեկուզ TRIPP, թեկուզ ճանապարհ։ Դա կարևոր չէ։ Գլխավորը այն է, որ «միջանցք» բառը մեզ հաջողվել է ամրագրել միջազգային բառապաշարում և ըստ էության մենք հասանք նրան։ որ ադրբեջանցիները կհասնեն Նախիջևան Հայաստանի տարածքով այնպես ,ինչպես մենք ենք (այսինքն ադրբեջանցիները) ուզում ։

— Ադրբեջանցիները լիարժեք իրավունք ունեն բնակվելու Հայաստանում , քանզի այդ երկրի տարածքները պատմական “արևմտյան ադրբեջան” են , և մենք այնտեղ կվերադառնանք ավտոմեքենաներով․ դա անխախտ հումանիտար իրավունք է։

— Թող բոլորը իմանան և լսեն․ մենք օգտագործում եինք Հայաստանի վրայով անցնող օդային միջանցքը ինչպես ուզում ենք և երբ ուզում ենք, և Հայաստանին այդ մասին չենք էլ զգուշացնում։

Հուսով եմ՝ սա բավական է հասկանալու համար, թե ինչպիսի «խաղաղություն» են մեզ պատրաստում հայաստանյան իշխանությունները, երբ իրենց մեջտեղից ճղում են թե իբր «խաղաղություն» են բերել։
«Արցախ» բառի փաստացի արգելք, մշտական հարձակումներ ու վիրավորանքներ Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին, պայքար հայամետ այլակարծության դեմ, հայկական ազգային ինքնագիտակցության ճնշում, ստեր և պատմության մանիպուլյացիաներ Հայաստանի մասին…
Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին։
Այն «խաղաղությունը», որը պատրաստում են փաշինյանական իշխանությունները, ձևավորվում է ադրբեջանական և թուրքական հայեցակարգի համաձայն, որքանել մեզ փորձեն համոզել հակառակը։ Սա այլևս փաստ է։

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պարզապես նախապատրաստում են Հայաստանի Հանրապետությունը ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի»։
Սա նախընտրական գործընթաց չէ։ Սա փաստացի «թավշյա» հավատարմության երդում է Թուրքիային և Ադրբեջանին՝ դրանց կողմից այս իշխանությանը անվերապահ աջակցություն ստանալու դիմաց։

Պետք է շատ հստակ և ուղիղ հասկանալ, որ ընթանում է նենգ վերաձևակերպում ամեն ինչի, ինչը որևէ կերպ կապված է հայերի , որպես Ազգ և Պետություն դիմադրելու հնարավորության հետ։
Ընդգծում եմ՝ ոչ թե հարձակվելու կամ ագրեսիա ցուցաբերելու, այլ գոնե դիմադրելու փորձերին, որոնք ուղղված են Հայաստանի ապամոնտաժմանը։

Ահա այսպես՝ երգ ու պարով, վախով ու թրքամետ ահաբեկմամբ, այս իշխանությունները ձևավորում են իրականության ընկալման լիակատար քայքայում հասարակ մարդկանց մոտ։
Եվ պետք չէ ինքներս մեզ խաբել, որ դա այդպես չէ։
Բավական է։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավստրալիան նավեր չի ուղարկի Հորմուզի նեղուց

Ավստրալիան նավեր չի ուղարկի Հորմուզի նեղուց Tue, 17 Mar 2026 20:30:38 +0400 Ավստրալիան հայտ չի…

17 րոպե ago

Իրանի դեմ պատերազմը հասավ Եվրոպա

Իրանի դեմ պատերազմը հասավ Եվրոպա Tue, 17 Mar 2026 20:15:00 +0400 Իրանի դեմ առաջին պատերազմը,…

32 րոպե ago

Գազի դեֆիցիտը դիակիզարանների գործին է խփել

Գազի դեֆիցիտը դիակիզարանների գործին է խփել Tue, 17 Mar 2026 20:00:17 +0400 Գազի դեֆիցիտը, որն…

47 րոպե ago

Միանալ այլ ուժերի՝ բացառված է, մասնակցելու ենք առանձին

Միանալ այլ ուժերի՝ բացառված է, մասնակցելու ենք առանձին Tue, 17 Mar 2026 19:45:00 +0400 «Հրապարակի»…

1 ժամ ago

«Օսկարն» ստացել է ու գնացել բուրգեր ուտելու

«Օսկարն» ստացել է ու գնացել բուրգեր ուտելու Tue, 17 Mar 2026 19:30:05 +0400 Ամերիկացի դերասան…

1 ժամ ago

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել Tue, 17 Mar…

2 ժամ ago