Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Պարտավորեցրել են վերականգնել «Ամերիկայի ձայնի» աշխատանքը

Պարտավորեցրել են վերականգնել «Ամերիկայի ձայնի» աշխատանքը

Wed, 18 Mar 2026 17:30:19 +0400


Ամերիկյան գործող վարչակազմը պետք է վերականգնի «Ամերիկայի ձայնի» (Voice of America, VoA) աշխատանքը։ Նման վճիռ է կայացրել ԱՄՆ ֆեդերալ դատավոր Ռոյս Լամբերթը։ Վերջինս պարտավորեցրել է ԱՄՆ Գլոբալ մեդիագործակալությանը (USAGM) մինչեւ հաջորդ շաբաթ ներկայացնել «Ամերիկայի ձայնի» հեռարձակման վերականգնման պլանը։

Հիշեցնենք, որ USAGM-ը կատարում է հիմնական ֆինանսական հատկացումները այն լրատվամիջոցների համար, որոնք գործում են ԱՄՆ սահմաններից դուրս՝ մամուլի ազատության սահմանափակումներ ունեցող երկրներում։ Իր վճռում դատավոր Լամբերթը ընդգծել է հատուկ կերպով, որ ԱՄՆ Կոնգրեսը հստակ պահանջներ է սահմանել նշված գործակալության ֆինանսավորման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դատավոր Լամբերթը նաեւ անօրինական էր համարել հաղորդավար Քարի Լեյքի նշանակումը USAGM-ի ղեկավար։ Այս որոշմամբ՝ «Ամերիկայի ձայնում» իրականացված զանգվածային կրճատումները համարվել են ոչ օրինական եւ մինչեւ մարտի 23-ը ազատված 1042 աշխատակիցները պետք է վերականգնվեն իրենց աշխատանքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի տխուր անցյալն ու դժգույն ներկան

«Հրապարակ»․ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի տխուր անցյալն ու դժգույն ներկան Thu, 02 Apr 2026 09:45:35 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով