Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին…

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին…

Thu, 09 Apr 2026 22:44:34 +0400


Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում էիք, ասելով, թե իբր հուշահամալիրի Հավերժության տաճարի արտաքին երեսպատման բնօրինակ սալաքարերի մեկ երրորդը վերածվել է խճազանգվածի:

Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար:

Այս տեսարանը ստացվել է քրեական պատասխանատվության ենթակա գործողության արդյունքում: Փաստերն ու ապացույցներն անհամեմատ շատ են ու անհերքելի:

Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը:

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին…

Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարեկցանք է առաջացնում դատախազը, երբ Վեդիի դեպքերով փորձում է սուտը ճիշտ հրամցնել

Կարեկցանք է առաջացնում դատախազը, երբ Վեդիի դեպքերով փորձում է սուտը ճիշտ հրամցնել Mon, 11 May …