Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Ինչ է ասել Արթուր Խաչատրյանը ԵԽ-ում

Ինչ է ասել Արթուր Խաչատրյանը ԵԽ-ում

Thu, 19 Mar 2026 16:11:27 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է իր խոսքը Եվրոպայի խորհրդում՝ ԵՄ–ՀՀ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում։

Խաչատրյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Հայաստանի անկախության վերաբերյալ։

«Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն անկախություն ստացավ ոչ թե որովհետև ընդունեց Անկախության հռչակագիրը, ոչ թե որովհետև ամբողջ ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր և քվեարկեց անկախության օգտին, այլ երբ ՀՀ-ն միացավ Անկախ պետությունների համագործակցությանը՝ Ալմաթայի հռչակագիրը ստորագրելով և վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը։ Այսինքն՝ եթե չլիներ Անկախ պետությունների համագործակցությունը, ՀՀ-ն անկախություն չէր ունենալու»,- նշել է նա:

Խաչատրյանը ԵԽ-ում նաև անդրադարձել է արցախցիների վերադարձի իրավունքին:

Խոսել է նաև խաղաղության մասին և պնդել, որ չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Arca-ն հանդիսանում է ունիկալ օրինակ»․ Arca վճարային համակարգը ամփոփեց 2025 թվականը

«Arca-ն հանդիսանում է ունիկալ օրինակ»․ Arca վճարային համակարգը ամփոփեց 2025 թվականը Wed, 08 Jul 2026 …