Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել

2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել

Thu, 19 Mar 2026 19:19:55 +0400


Ի պատասխան տարբեր ԶԼՄ-երի գործընկերներիս հարցումների կարճ արձագանքեմ իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններին։

2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել ու նրանց առաջին աշխատանքը նախարարի, պատգամավորի կամ պետական այլ բարձրաստիճան պաշտոնների զբաղեցումն է եղել։ Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս։

Թերևս սա է պատճառը, որ այսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել, բարիք են ստեղծել են, ոչ թե արժեքներ ոչնչացրել։

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուժը քինախնդրության մեջ չէ, այլ մեծահոգության

Ուժը քինախնդրության մեջ չէ, այլ մեծահոգության Wed, 08 Jul 2026 13:15:41 +0400 Պատմությունը հիշում է …