Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Իսկական թատրոն

Իսկական թատրոն

Fri, 20 Mar 2026 09:00:00 +0400


Եթե փորձենք նկարագրել այս իշխանությունների մարտավարությունը` ընտրություններին ընդառաջ, ուշագրավ տեսարան կբացվի մեր աչքի առաջ: Մի կողմից, հնարավոր շատ մարդու կաշառել` մի քանի հազար դրամ թոշակ բարձրացնելով, մեր հարկերի եւ տուրքերի հաշվին 65-ն անցած մարդկանց անվճար բուժօգնություն ցուցաբերելով: Մյուս կողմից, օգտվելով օրվա կառավարություն լինելու հանգամանքից, շրջագայել մարզերով` մարդկանց հետ նկարվել, գրկախառնվել, տնետուն գնալ: Միաժամանակ փիփերթով ճաշ ուտել, կուկուռուզ կրծել` ցույց տալով, որ մենք ձեզ նման պարզ մարդիկ ենք` 8 տարում չենք կոռումպացվել: Ապա ամբողջ ուժով հակաքարոզչություն անել մրցակիցների դեմ, կանխել նրանց քարոզարշավը, սահմանափակել գործողությունների ազատությունը եւ անհավասար պայմաններ ստեղծել ընտրությունների մասնակիցների համար: Զուգահեռաբար, ինչքան ուժ ունեն` վախեցնել պատերազմով, որ եթե մենք չլինենք, Ալիեւը կհարձակվի: Անգամ ադրբեջանական ու ռուսական մամուլում քարոզչություն անելուց զերծ չմնալ: Հետն էլ ցույց տալ, որ իրենց սիրում են Եվրոպայում եւ Ամերիկայում, ընդունում են, սատարում են, չեն թաքցնում իրենց վերաբերմունքը: Նաեւ ամեն գնով տարածել այն կանխատեսումը, թե ինչ-որ ուժերի արգելելու ենք մասնակցել ընտրություններին, եւ եթե արդար ճանապարհով չընտրվենք, կեղծելու ենք, բռնություններ ենք կիրառելու: Ու վերջապես ամենակարեւորը` տարբեր հարցումներով, ֆեյքերով ու վճարովի ծառայություններ մատուցողներով հանրությանը ներշնչել, որ «ՔՊ-ն արդեն ընտրված է»: Այս ներշնչանքի բեմականացումներն ուղղակի արդեն զավեշտի են հասնում: Անգամ Նիկոլ Փաշինյանն է զբաղված դրանով` ես համոզված եմ, որ Ռուսաստանից ժամանող մեր հայրենակիցները մեզ են ձայն տալու, եւ անգամ՝ լրագրողների 90 տոկոսը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ընտրվելու դեպքում լինելու եմ մեզ ընտրողների, եւ մեզ չընտրողների համայնքապետը

«Հրապարակ»․ Ընտրվելու դեպքում լինելու եմ մեզ ընտրողների, եւ մեզ չընտրողների համայնքապետը Fri, 02 Oct 2026 …