«Հրապարակ»․ Երեւանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի
Sat, 21 Mar 2026 08:10:49 +0400

ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի: Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։ Ուստի եկող շաբաթ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ըստ ամենայնի, կհավաքվեն՝ «մենք մերոնցով», եւ եզրափակիչ քարոզարշավը կտան փակ ֆորմատով։ Իսկ այս շաբաթ «ուրախ ավտոբուսի» ուղեւորները պատրաստվում են այցելել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր