Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

«Մենք Ղարաբաղը չենք տա, բայց ուրախ կլինենք եթե իրենք վերցնեն»

«Մենք Ղարաբաղը չենք տա, բայց ուրախ կլինենք եթե իրենք վերցնեն»

Sun, 06 Sep 2026 10:45:13 +0400


Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանն ասում է «Մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք գա, բայց ուրախ կլինենք եթե մեզ հանեն», «մենք ռազմաբազան չենք հանի, բայց ուրախ կլինենք եթե իրենք դուրս գան»…

Այս տրամաբանության մեջ հարյուր տոկոսով տեղավորվող բայց այդպես էլ չասված միտքն ու փաստը այն է, որ 2020թ.-ին կայացվել է որոշում առ այն, որ «մենք Ղարաբաղը չենք տա, բայց ուրախ կլինենք եթե իրենք վերցնեն»։
Ահա սա է այն չասված ու դավադիր միտքը, որ ծագել է այս մարդկանց գլխում։ Որոշումների բոլոր տարբերակներից հետևողականորեն խուսափելու Փաշինյանի ռազմավարությունը մեր ժողովրդին բերել է ու բերելու է նորանոր փորձություններ ու աղետներ, որովհետև Ադրբեջանի օրինակով մենք սովորեցրել ենք բոլոր դիտողներին մեր հետ հարց լուծելու ձևը` «մենք ոչ մի որոշում չենք կայացնելու, հետո դուք մեր գլխին տալու եք, հետո փալասի պես փռվելու ենք ձեր առաջ»։

Կրավորականությունը ու որոշում կայացնելուց հետևողականորեն խուսափելը խելացի կանանց վանում է նույնիսկ անձնական կյանքում, նման մարդկանց ոչ մի առողջ կին իսկի ընտանիք չի վստահում, իսկ մենք մի ողջ ազգի անցյալը, ներկան ու ապագան ենք վստահել նման մարդու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քանի դեռ ․․․

Քանի դեռ ․․․ Fri, 28 Aug 2026 18:45:50 +0400 Աշխարհում կան բաներ, որոնք երբեք չեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով