«Հրապարակ»․ Կոնդի բնակիչները Բուզանդի բնակիչների ճակատագրին կարժանանան

«Հրապարակ»․ Կոնդի բնակիչները Բուզանդի բնակիչների ճակատագրին կարժանանան

Sat, 21 Mar 2026 12:15:16 +0400


Երեւանի ամենահին թաղամասերից մեկի` Կոնդի բնակիչներից մի քանիսը «Հրապարակի» հետ զրույցում իրենց հուսահատությունն ու դժգոհությունն էին հայտնում օրվա իշխանություններից` պնդելով, որ իրենց հանում են իրենց տներից, բայց պատշաճ փոխհատուցում չեն տալիս` իրենց տունուտեղի, բիզնեսի դիմաց, ոչ էլ թողնում են, որ մարդիկ մնան` ապրեն:

Ֆրիկի փողոցում ապրող բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ տարիներով աշխատել, գումար է հավաքել, խանութ է ստեղծել, որպեսզի ծերության շեմին կարողանա մինիմալ ծախսերը հոգալ ու ապրել, սակայն այժմ իշխանություններն իրեն պատկանող առանձնատունը եւ խանութի տարածքը պետության գերակա շահ են ճանաչել եւ իրենց հանում են, որ տարածքը կառուցապատվի: Մեր զրուցակցի խոսքով` իշխանությունները դրդում են, որ կոնդեցիներն «այլ միջոցների» դիմեն եւ արդյունքում բանտ գնան: Մեր 61-ամյա զրուցակիցը, որ ծնված օրվանից ապրում է Կոնդում, մեզ հետ զրույցում ասում է. «Իշխանությունները մեկ քառակուսի մետրի համար առաջարկում են ընդամենը 640 հազար դրամ, բայց զավեշտալին գիտե՞ք, թե որն է․ 640 հազարով առնում են, 3,5 միլիոնով վաճառում: Ասում են, որ մեր տարածքում` տան ու խանութի տեղը ուզում են մեծ բիզնես կենտրոն սարքեն, չեմ հեռանալու ոչ մի տեղ, թող գան՝ ինձ սպանեն, զոռով հանեն, ինչ ուզում են, թող անեն, չեմ գնալու իմ տնից ոչ մի մետր էն կողմ: Սաղ կյանքս ներդրել եմ էս տան, էս ամեն ինչի վրա, չեմ հագել, չեմ կերել, զրկանքների եմ ենթարկվել, որ մի բանի տեր դառնամ, էսօր ինչ-որ մի անգրագետ եկել, ինձ ասում է` վեշերդ հավաքի գնա: Ասում եմ` լավ, գնանք, բայց պետք է բավարար չափով` համարժեք վճարեք, որ գնանք, էդ կոպեկները, որ տալիս եք, ես որտե՞ղ կարամ դրանով տուն առնեմ: Նույնիսկ Ապարան էդ գնով տուն չեմ կարա առնեմ, ես քաղաքի կենտրոնում ծնվել, մեծացել եմ, հիմա ինձ իմ տնից ո՞ւր եք քշում: Գնահատող որ կազմակերպությանը դիմում ենք, լսում են` Կոնդ, հրաժարվում են, ասում են` վախենում ենք, եթե պետության գերակա շահ ա ճանաչվել, կքաշվենք, որ խառնվենք էդ գործին։ Մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ, սենց չեմ թողնելու, թող մեկն ինձ իմ տարածքից համարձակվի վտարել»:

Այս ամենը շատ նման է Հյուսիսային պողոտայի կառուցապատման պատմություններին, երբ մարդկանց ուժով հանում էին տներից, եւ այս իշխանությունները դա մինչ օրս հիշեցնում եւ հանդիմանում են Ռոբերտ Քոչարյանին։
Մյուս կոնդեցին՝ քաղաքացի Ա. Կ.-ն, որը մեզ հետ զրույցում կիսվեց իր մտահոգություններով, պնդում է, որ իր 53 քմ տան համար պետությունն ընդամենը 2 միլիոն 300 հազար դրամ է խոստանում։ «Էդ գնով ես որտե՞ղ կարող եմ տուն սարքել: Առնվազն մի 20-30 միլիոն փող է պետք, որ կարողանամ 53 քառակուսի մետրանոց տուն սարքել, առը հա, թե դուրս կգանք, կա՛մ մեզ նորմալ վճարում են` մեր ունեցվածքի արժեքով, կա՛մ էլ ոչ մի տեղ չենք գնում, թող գան, մեզ զոռով հանեն մեր տներից, տեսնենք կարա՞ն»,- ասում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչու է միայն մի քանի ընտանիք պայքարում, ի վերջո՝ Կոնդը փոքր թաղամաս չէ, եւ բնակիչների թիվն էլ փոքր չէ, հարմարվե՞լ են մյուս կոնդեցիները, որ իրենք էլ արժանանալու են Հյուսիսային պողոտայի կամ Ֆիրդուսի բնակիչների ճակատագրին, տեղի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ շատերը համաձայնել են չնչին գումարներով պետությանը վաճառել իրենց տարածքները, քանի որ դրանք եղել են խիստ անմխիթար, հին վիճակում, քարուքանդ, նրանցից շատերն ուղղակի Կոնդի բնակիչ էլ չեն, ուղղակի Կոնդում տարածքներ են ունեցել եւ դրանք հեշտությամբ նվիրել են պետությանը` չնչին գումարների դիմաց, իսկ նրանք, ովքեր պայքարում են, մեծ կարողություններ ունեն, թանկարժեք առանձնատներ ու բիզնեսներ, այդ պատճառով էլ չեն ցանկանում իրենց տարիների կուտակածը կոպեկներով հանձնել պետությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում

ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում Fri, 27 Mar 2026 17:15:25 +0400 Մարտի 20-ին…

16 րոպե ago

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրել Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրել Իրանի դեմ պատերազմում Fri, 27 Mar 2026 17:00:36 +0400 ԱՄՆ-ն…

31 րոպե ago

Պուտինը Նիկոլին՝ «а я здесь причём»

Պուտինը Նիկոլին՝ «а я здесь причём» Fri, 27 Mar 2026 16:45:16 +0400 Փաշինյանի խոստովանությունից հետո,…

46 րոպե ago

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան Fri, 27 Mar 2026 16:36:40 +0400 Գյուղատնտեսությունը՝ որպես…

55 րոպե ago

Պակիստան-Աֆղանստան կոնֆլիկտը սրվել է․ զոհեր կան

Պակիստան-Աֆղանստան կոնֆլիկտը սրվել է․ զոհեր կան Fri, 27 Mar 2026 16:30:53 +0400 Պակիստանի և Աֆղանստանի…

1 ժամ ago

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի Սարգսյան

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի Սարգսյան Fri, 27 Mar 2026 16:21:23…

1 ժամ ago