Ռեկորդային ծավալներով վառելիք են ձեռք բերում
Sat, 21 Mar 2026 19:00:00 +0400

Ասիական երկրները Միացյալ Նահանգներից վերջին երեք տարիների կտրվածքով՝ ռեկորդային ծավալներով վառելիք՝ նավթ են գնում՝ Իրանական հակամարտության ֆոնին, երբ արգելափակված է Հորմուզի նեղուցն ու Պարսից ծոցի ավազանից մատակարարումներ չեն իրականացվում։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ներկայումս այդ ծավալը կարող է հասնել մինչեւ 60 միլիոն բարելի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է լինելու՝ 23 թվականի ապրիլից սկսած։ Ընդ որում, եթե հակամարտությունը Մերձավոր Արեւելքում շարունակվի, այդ ծավալը կարող է նաեւ աճել։ Bloomberg-ը նկատում է, որ չնայած դրան, այնպիսի երկրներ, ինչպիսիք՝ Ճապոնիան է, Թաիլանդը, Հարավային Կորեան կամ Սինգապուրը, հասկանում են, որ նման գնումներով էներգետիկ խնդիրները չեն կարգավորվի։ Հատկապես, որ բեռնման, փոխադրման ու բեռնաթափման վրա ծախսվում է ոչ պակաս, քան երկու ամիս ժամանակ։ Միացյալ Նահանգները ամսվա կտրվածքով արտահանում է 110 միլիոն բարել նավթ, որի կեսը գնում է Եվրոպա, իսկ 1/3-րդից մի փոքր ավելը՝ Ասիա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր