Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել

Sat, 22 Aug 2026 23:00:56 +0400


Այս տարվա հուլիսին ԵՄ անդամ 27 երկրներից 25-ում վառելիքը թանկացել է։ Այս մասին հայտնում է eurostat-ը։ Համաձայն հրապարակված վիճակագրական տվյալների, 26 թվականի հուլիսին վառելիքն ու քսայուղային պրոդուկցիան՝ նախատեսված անհատական ավտոտրանսպորտի համար, ԵՄ-ում թանկացել է 16,9 տոկոսով՝ 25 թվականի հուլիսի համեմատ։

Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ԵՄ-ում վառելիքի թանկացումները ավելի ու ավելի են նկատվում։ Մայիսի պարագայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 20,7 տոկոս, հունիսին՝ 13,7 տոկոս։ Գլխավոր պատճառը՝ գեոպոլիտիկ լարվածությունն է եւ Մերձավոր-Արեւելյան հակամարտությունը, հատկապես՝ Հորմուզի նեղուցի արգելափակված վիճակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գազի գինը Եվրոպայում կտրուկ թանկացել է

Գազի գինը Եվրոպայում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 19:00:05 +0400 Գազի գինը Եվրոպայում, …