Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ

Sat, 22 Aug 2026 23:15:10 +0400


Ուժգին հրդեհ է բռնկվել Շվեյցարիայի Թուզիս քաղաքի շենքերից մեկում, որտեղ եղել է ռեստորան եւ բնակելի տարածքներ։ Տուժել է ութ մարդ։ Հինգ մարդ էլ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։Հրդեհը բռնկվել է կեսգիշերից հետո, շենքի երկրորդ հարկում։ Շենք ամբողջովին այրվել է։ Սանդուղքների փլուզման պատճառով՝ ստիպված են եղել հանել տանիքը՝ մարդկանց օգնելու եւ տարհանելու համար։

Ոստիկանությունը հայտնել է, որ շենքում հրդեհի պահին կարող էր լինել 14 մարդ։ Նրանցից ութը հայտնաբերվել են տարբեր ծանրության այրվածքներով ու վնասվածքներով։ Երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Եւս հինգ հոգի համարվում է անհետ կորած։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտ 100 հրշեջ եւ փրկարար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները»

«Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» Tue, 29 Sep 2026 08:00:45 +0400 …