Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց

Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց

Sat, 21 Mar 2026 22:07:44 +0400


Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց։
Ամենայն Հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ին չարտոնեցին մասնակցելու Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։ Աներկբա է՝ չարտոնեց անձամբ Ն․ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, կադրերի բաժնի վարիչը և առհասարակ՝ ամեն-ամեն բան․․․։

Ու թեև վաղուց Ալֆրեդ Հիչկոկի չավարտվող ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում, այուամենայնիվ, չեմ կարող ցավով, ամոթով ու նողկանքով չարձանագրել, որ սա ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրոգության ու վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի, նրա կորստի և սգի նկատմամբ։

Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ է՝ տարածաշրջանում հիմնական ու դարավոր բարեկամ երկրի՝ սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող և խնկարկող եղբայրական վրաց ժողովրդի հանդեպ։

Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը համարձակություն կունենար բարձրաձայնելու, կանխելու, ընդվզելու այս ոչ մարդկային, ոչ քրիստոնեական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական վարքը․․․

Հ․Գ․ Ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճք է թվում, ուր խաշած կարտոֆիլի գոլորշու մեջ կորել են բոլոր հորիզոնները։

Լիլիթ Գալստյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ․ Անանյան

Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ․ Անանյան Fri, 27 Mar 2026 17:30:40 +0400 «Միասնության թևեր»…

10 րոպե ago

Նոր զարգացումներ՝ Ալեն Սիմոնյանի ու քաղաքացու միջև տեղի ունեցած հայհոյանքներով միջադեպից

Նոր զարգացումներ՝ Ալեն Սիմոնյանի ու քաղաքացու միջև տեղի ունեցած հայհոյանքներով միջադեպից Fri, 27 Mar 2026…

18 րոպե ago

ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում

ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում Fri, 27 Mar 2026 17:15:25 +0400 Մարտի 20-ին…

26 րոպե ago

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրել Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրել Իրանի դեմ պատերազմում Fri, 27 Mar 2026 17:00:36 +0400 ԱՄՆ-ն…

40 րոպե ago

Պուտինը Նիկոլին՝ «а я здесь причём»

Պուտինը Նիկոլին՝ «а я здесь причём» Fri, 27 Mar 2026 16:45:16 +0400 Փաշինյանի խոստովանությունից հետո,…

56 րոպե ago

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան Fri, 27 Mar 2026 16:36:40 +0400 Գյուղատնտեսությունը՝ որպես…

1 ժամ ago