Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր

Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր

Sun, 22 Mar 2026 15:32:00 +0400


Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն։

Նախ, նա որպես չսպասված մեկը, ներխուժեց մոր և երեխայի առօրյա։ Մոր կողմից մի քանի անգամ իրենց հետ հաղորդակցվելու ուղիղ մերժումն ստանալուց հետո, չդադարեցրեց ու համառորեն շարունակեց նրանց վզին փաթաթել իր տհաճ ներկայությունը, ապա անցավ բոլոր սահմանները և մատ թափ տալով սկսեց բարձր բղավել երիտասարդ կնոջ վրա` նրա անչափահաս երեխայի ներկայությամբ, թե «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել…»։

Այս խոսքերը պատահական նետված չէին, այս խոսքերը Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցության մեջ նստած պոռթկումն էր` «Ղարաբաղը տալու» պատասխանատվության ու այդ պատասխանատվությունը իրենից հեռացնելու «փախած» մեղադրանքով։ Դրանից նա երբեք չի՛ ազատվելու, իրականության հետ նա առերեսվելու է միշտ ու ամենուր և չի՛ կարողանալու փախչել իր ստեղծած դաժան իրականությունից։

Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր։ Հետաքրքիր է, ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ Փաշինյանի վարքագծին։

Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների և սպառնալիքների առջև․ քաղաքագետ

Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների և սպառնալիքների առջև․ քաղաքագետ Mon, 23 Mar 2026 19:00:01 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով