Նիկոլների կազմակերպածը ոչինչ էլ չի փոխելու

Նիկոլների կազմակերպածը ոչինչ էլ չի փոխելու

Mon, 23 Mar 2026 12:04:25 +0400


Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել է, որ շարունակվում են հանդիպումները տեղահանված արցախցիների հետ, և այս անգամ հերթական քննարկումը տեղի է ունեցել Գյումրիում։ Նրա խոսքով՝ կարճ ժամանակում սա արդեն հինգերորդ նման հանդիպումն էր, որի ընթացքում զգացվել են թե՛ կարոտն ու ջերմությունը, թե՛ կուտակված ցավն ու չլուծված խնդիրների ծանրությունը։

Հակոբյանի փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել են գործող սոցիալական ծրագրերը, որոնք, նրա գնահատմամբ, չեն համապատասխանում մարդկանց իրական կարիքներին և կտրված են առօրյա կյանքից։ Նա նշել է, որ Գյումրիում բնակվող արցախցիների առաջնային խնդիրները շարունակում են մնալ բնակարանի և աշխատանքի հարցերը, իսկ փոքր ընտանիքների համար ստեղծված պայմանները փաստացի լուծում չեն առաջարկում։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր բնակավայրում իրական կարիքների գնահատում և մշտադիտարկում իրականացնել, որպեսզի բնակարանաշինական ծրագրերը հիմնված լինեն մարդկանց կոնկրետ պահանջների վրա, ոչ թե ձևական հաշվետվությունների։ Նրա համոզմամբ՝ միայն այս կերպ հնարավոր կլինի մարդկանց ապահովել արժանապատիվ կենսապայմաններով։

Անդրադառնալով իշխանությունների վերջին նախաձեռնություններին՝ Հակոբյանը դրանք գնահատել է որպես ցուցադրական և անարդյունավետ քայլեր՝ պնդելով, որ առաջարկվող լուծումները չեն նպաստելու ոչ սոցիալական խնդիրների հաղթահարմանը, ոչ էլ արցախցիների իրավունքների պաշտպանությանը։ Նրա կարծիքով՝ դրանք ավելի շատ պոպուլիստական բնույթ ունեն։

«Վերջերս նիկոլների կազմակերպած «հանդիպում-շոուի» ընթացքում հնչած «լուծումները» ոչինչ չեն փոխելու։ Ոչ սոցիալական խնդիրների լուծման մեջ, ոչ էլ մեր իրավունքների պաշտպանության հարցում։
Դա հերթական պոպուլիզմն է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալժիրը խզում է դիվանագիտական կապերն ԱՄԷ-ի հետ․նոր սկանդալ

Ալժիրը խզում է դիվանագիտական կապերն ԱՄԷ-ի հետ․նոր սկանդալ Thu, 10 Sep 2026 20:00:58 +0400 Ալժիրի…

9 րոպե ago

Հանուն իշխանական կերակրատաշտի

Հանուն իշխանական կերակրատաշտի Thu, 10 Sep 2026 19:45:47 +0400 Եթե տվյալ հոդվածին առնչվող լիդ-լուսանկարը (կամ…

24 րոպե ago

ՌԴ-ն խստացնում է միգրանտների ընտանիքների համար պահանջները

ՌԴ-ն խստացնում է միգրանտների ընտանիքների համար պահանջները Thu, 10 Sep 2026 19:30:23 +0400 2027 թվականի…

40 րոպե ago

Վանը նոր գլխավոր մարզիչ ունի

Վանը նոր գլխավոր մարզիչ ունի Thu, 10 Sep 2026 19:17:49 +0400 Արմեն Սանամյանը նշանակվել է…

52 րոպե ago

Կարող է անգամ ատաղձագործության մասին համաժողովի գնալ` թեման կարևոր չէ

Կարող է անգամ ատաղձագործության մասին համաժողովի գնալ` թեման կարևոր չէ Thu, 10 Sep 2026 19:15:16…

55 րոպե ago

Գազի գինը Եվրոպայում կտրուկ թանկացել է

Գազի գինը Եվրոպայում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 19:00:05 +0400 Գազի գինը Եվրոպայում,…

1 ժամ ago