Բուլղարացի մարզիկները Հայաստանի դրոշով մարզաշապիկներով են ռինգ բարձրացել

Բուլղարացի մարզիկները Հայաստանի դրոշով մարզաշապիկներով են ռինգ բարձրացել

Tue, 24 Mar 2026 11:59:23 +0400


Իր անունը Ժիվկո Իվանով է ( սպիտակ մորուքով տղան է), ինքը զտարյուն բուլղարացի է։
Նա իմ ընկերն է, ում ճանաչում եմ ավելի քան տասը տարի։

Ժիվկոն ունի մարտարվեստների մարզական ակումբ Բուլղարիայում , և նա որոշել է՝ ի պատիվ Հայաստանի և Արցախի, իր սաներին ռինգ հանել այնպիսի մարզաշապիկներով, որոնց վրա պատկերված է Հայաստանի դրոշը։

Ժիվկոն իրականում այս տաս տարվա ընթացքում Բուլղարիայում շատ, շատ, շատ լուրջ և բարի քայլեր էր արել Հայաստանի և Արցախի համար։
Ուշադիր նայեք այս լուսանկարներին։
Սա այն դեպքն է, երբ էթնիկ բուլղարացի Ժիվկո Իվանովը ( Jivko Ivanov) ավելի շատ է գնահատում և սիրում Հայաստանը և Արցախը, քան որոշ անձինք, որոնց ազգանունները ավարտվում են «յան»-ով և որոնք ապրում են Հայաստանում։
Շնորհակալություն, եղբայր իմ՝ Ժիվկո։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Որեւէ կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ

«Հրապարակ». Որեւէ կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ Fri, 27 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով