Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Ինչ է կարելի ու ինչ չի կարելի անել Զատկին

Ինչ է կարելի ու ինչ չի կարելի անել Զատկին

Tue, 24 Mar 2026 13:15:04 +0400


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պարզաբանել է Զատկի տոնի հետ կապված ամենատարածված հարցերից մի քանիսը։

Նրա խոսքով՝ Զատկի կիրակին քրիստոնյաների համար ուրախության և հարության տոն է, իսկ դրան հաջորդող երկուշաբթին մեռելոց է։ Սա նշանակում է, որ տոնական ուրախությունն ապրում են կիրակի օրը, իսկ ննջեցյալների հիշատակին գերեզման այցելում են երկուշաբթի։

Անդրադառնալով այն հարցին, թե հին և նոր ննջեցյալներ ունեցող ընտանիքները երբ պետք է այցելեն գերեզման, նա նշել է, որ նման բաժանում, ըստ էության, չկա։ Նրա մեկնաբանությամբ՝ բոլոր ննջեցյալների հիշատակը պատշաճ է հարգել մեռելոցի օրը՝ անկախ նրանից, թե մահը երբ է տեղի ունեցել։

Պարզաբանվել է նաև, որ Զատիկը չի ընդհատում մահվան քառասունքի ընթացքը։ Այսինքն՝ քառասունքի հետ կապված ավանդույթներն ու ընթացակարգերը շարունակվում են իրենց սահմանված կարգով։

Հարցին, թե ննջեցյալ ունեցող մարդիկ պետք է սգա՞ն, թե՞ ուրախանան Զատկին, նշվել է, որ Քրիստոսի Հարությունը մահվան նկատմամբ հաղթանակի խորհրդանիշն է, և այդ օրը բոլոր քրիստոնյաները կոչված են լիարժեք ապրել զատկական ուրախությունը։

Նույն տրամաբանությամբ նաև ընդգծվել է, որ ննջեցյալ ունեցող ընտանիքներն էլ կարող են Զատկին ձու ներկել։ Ըստ եկեղեցական բացատրության՝ ձուն հարության խորհուրդն է կրում և խորհրդանշում է այն հավատը, որ մահից հետո կա հարություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Viva-ի աջակցությամբ արցախցի 30 կին մասնագիտացվել է

Viva-ի աջակցությամբ արցախցի 30 կին մասնագիտացվել է Mon, 16 Mar 2026 14:54:03 +0400 «Հաշվապահության Ուսուցման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով