Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Երևան-Գյումրի ճանապարհին այրվել է ավտոմեքենա, վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Երևան-Գյումրի ճանապարհին այրվել է ավտոմեքենա, վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Tue, 24 Mar 2026 17:23:00 +0400


Մարտի 24-ին, ժամը 11։28-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մուղնի թաղամասի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Փարպի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։50-ին, մարվել՝ 11։55-ին։ Այրվել է ավտոմեքենան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արյունոտված զինվորներին տեսնելով՝ վարորդը գոռում էր, խելագարված էր. Ճամբարակի ողբերգության նոր մանրամասները

Արյունոտված զինվորներին տեսնելով՝ վարորդը գոռում էր, խելագարված էր. Ճամբարակի ողբերգության նոր մանրամասները Thu, 20 Aug …