Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Մերձավոր Արեւելքի 9 երկրում վնասված է 40 էներգետիկ օբյեկտ

Մերձավոր Արեւելքի 9 երկրում վնասված է 40 էներգետիկ օբյեկտ

Tue, 24 Mar 2026 21:00:48 +0400


Bloomberg-ը հայտնում է, որ Մերձավոր Արեւելյան ներկայիս էսկալացիայի ընթացքում ռեգիոնի 9 երկրում արդեն 40 էներգետիկ օբյեկտ է վնասվել։ Թվերը հրապարակվել է Միջազգային էնեգետիկ գործակալության ղեկավար Ֆաիթխ Բիրոլի կողմից։ Վերջինս ասել է, որ ռեգիոնի էներգետիկ համակարգին հասցված վնասը երկար ժամանակ բերելու է էներգառեսուրսների մատակարարումների խաթարումների՝ նույնիսկ պատերազմի ավարտից հետո։

Խափանումները առնչվելու են ոչ միայն նավթի եւ գազի մատակարարումներին, այլ նաեւ Համաշխարհային տնտեսության այնպիսի կարեւոր ոլորտներին, ինչպիսիք են՝ նավթաքիմիան, պարարտանյութերը, հելիումի եւ ծծմբի մատակարարումները։ Այդ ամենը, ըստ Բիրոլի, լուրջ հետեւանքներ է ունենալու Համաշխարհային տնտեսության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը՝ «նոր կախվածության» ձևավորման համատեքստում

Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը՝ «նոր կախվածության» ձևավորման համատեքստում Tue, 25 Aug 2026 22:15:42 +0400 Քաղաքական գիտությունների …