Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Ինչու են 5 օրով հետաձգել հարձակումը

Ինչու են 5 օրով հետաձգել հարձակումը

Wed, 25 Mar 2026 20:00:21 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելը հինգ օրով հետաձգելը մասամբ նաեւ պայմանավորված է նրանով, որ ամերիկյան գործող վարչակազմը ցանկանում է հանգստացնել գլոբալ ֆինանսական եւ էներգետիկ շուկաները։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Թրամփը այդ քայլին գնացել է դաշնակիցներից մի շարք ազդակներ ստանալուց հետո, որոնք եղել են այն մասին, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կարող է ի բերել գլոբալ աղետի։

Բացի այդ, Պարսից ծոցի երկրները կոչ են արել նրան չոչնչացնել Իսլամական Հանրապետության էներգետիկ համակարգը, հասկանալով, որ դրանով իրենք իրենց են դնելու աղետալի վիճակում։Հիշեցնենք, որ այժմ բանակցություններ են լինելու Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ եւ կա հնարավորություն ավարտելու սկսված պատերազմը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատրաստվեք ապագայի մռայլ օրերին

Պատրաստվեք ապագայի մռայլ օրերին Mon, 23 Mar 2026 20:00:37 +0400 Իրանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով