Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

Fri, 06 Nov 2026 23:18:16 +0400


ԵՄ Խորհուրդը համաձայնել է մեկ տարով հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար մեթանի արտանետումների վերահսկողության որոշակի պահանջներ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության էներգետիկ շուկաներում խափանումների պատճառով, ասվում է Խորհրդի հայտարարության մեջ։

«Նպատակն է մեկ տարով հետաձգել հում նավթի, բնական գազի և ածխի ներմուծման վերաբերյալ որոշակի կանոններ և խուսափել ԵՄ էներգամատակարարման անվտանգության վրա լրացուցիչ ճնշումից՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով էներգետիկ շուկաներում խափանումները», – նշվում է փաստաթղթում։

Համաձայնեցված դիրքորոշման համաձայն, ներմուծողների մեթանի արտանետումների մոնիթորինգի և դրանց մասին հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունները առաջարկվում է հետաձգել 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, արտանետումների ինտենսիվության մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջները՝ մինչև 2029 թվականի օգոստոսը, իսկ առավելագույն չափորոշիչները՝ մինչև 2031 թվականի օգոստոսը: Փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Եվրոպական խորհրդարանի հաստատումը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տաջիկստանը դուրս է գալիս ՄՔԴ-ից․ Պուտինին չէին ձերբակալել

Տաջիկստանը դուրս է գալիս ՄՔԴ-ից․ Պուտինին չէին ձերբակալել Mon, 23 Nov 2026 15:00:10 +0400 Տաջիկստանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով