Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Հհանդիպեն ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները

Հհանդիպեն ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները

Thu, 26 Nov 2026 11:39:53 +0400


«Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2022 թվականի հունվարին՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանի կողմից, հաղորդում է․

Սույն թվականի նոյեմբերի 26–27-ը Հայաստանում կանցկացվի հայաստանյան և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ լայնածավալ քննարկում՝ կլոր սեղանի ձևաչափով:

Քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին, երկու հանրությունների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին և կրթությանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի բառապաշարը հասարակությանը բևեռացնում է և չի կարող դրական գնահատականի արժանանալ

Փաշինյանի բառապաշարը հասարակությանը բևեռացնում է և չի կարող դրական գնահատականի արժանանալ Sat, 21 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով