Հրդեհը բորբոքվեց․ շատ վտանգավոր է
Wed, 25 Mar 2026 20:41:54 +0400

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել է․ «Հրդեհը բորբոքվեց։ Շատ վտանգավոր է։ Ազատություն-Կոմիտաս հատվածից հնարավորինս խուսափեք, որ հրշեջները կարողանան արագ մոտենալ»։
Ավելի վաղ հայտնել ենք, այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայում։
ՆԳՆ-ից «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան դեպքի վերաբերյալ հայտնեցին․ «Ժամը 19.12-ին ՆԳՆ 112 ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող Կանազ մշակույթի տանը հրդեհ է բռնկվել
Մեկնել է ՆԳՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և ՀՓԱԿ հերթապահ խումբը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր