Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Մանկավարժականը վճարովի վերապատրաստումներ է սկսում

Մանկավարժականը վճարովի վերապատրաստումներ է սկսում

Fri, 09 Oct 2026 18:12:29 +0400


Մենք տեղեկացանք, որ Հայկական պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ մի շարք առարկաների գծով.

ԹԳՀԳ և Ինֆորմատիկա- տարրական դասարաններ (մաթեմատիկա, մայրենի, Ես և շրջակա աշխարհը), անգլերեն։ Վերապատրաստումները մեկնարկելու են հոկտեմբերի 15-ից: Դասընթացի արժեքն է 120 հազար ՀՀ դրամ, ընդհանուր ծավալը՝ 60 ժամ: Դասընթացները վարելու են վերապատրաստման փորձառություն ունեցող ոլորտային մասնագետները: Վերապատրաստմանը մասնակցելու համար, անհրաժեշտ է հոկտեմբերի 7-12-ը լրացնել հայտ՝ կցելով «Ամերիա» բանկում ՀՊՄՀ-ի 1570027790960100 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (որպես վճարման նպատակ նշել ՀՊՄՀ առարկայական վերապատրաստում և ձեր անուն, ազգանունը): Վերապատրասման ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Մասնակիցների քանակը, նշում են, որ սահմանափակ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաստաբաններ Տաթևիկ Սողոյանին ու Հովհաննես Խուդոյանին պսակադրել է Արշակ Սրբազանը, քավորը Բագրատ Սրբազանն է

Փաստաբաններ Տաթևիկ Սողոյանին ու Հովհաննես Խուդոյանին պսակադրել է Արշակ Սրբազանը, քավորը Բագրատ Սրբազանն է Sun, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով