Հինգշաբթի , 16 Ապրիլի 2026

Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում

Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում

Wed, 25 Mar 2026 21:04:01 +0400


Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, ով Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը։

Հանդիպմանն Արտաշես Ամիրյանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով բուժման արդյունավետ ընթացքի և Հնդկաստանում խնամատար կեցության մասին։

Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց Արտաշես Ամիրյանին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ բուժական այս խնամքով կբարելավվի վերջինիս կենսագործունեությունը։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է անհրաժեշտ աջակցություն և մշտական հոգածություն ցուցաբերել հանուն հայրենիքի պայքարում իրենց առողջությունը նվիրաբերած հայորդիներին՝ զորակցելով նրանց և նրանց ընտանիքներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Fri, 10 Apr 2026 12:28:51 +0400 Ֆասթ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով