Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Նոր Կտակարանի ժամանակների նավահանգիստ են հայտնաբերել

Նոր Կտակարանի ժամանակների նավահանգիստ են հայտնաբերել

Sat, 05 Sep 2026 12:30:57 +0400


Իսրայելում, Գալիլիական ծովի ափին հայտնաբերվել է Նոր Կտակարանի ժամանակների հին նավահանգիստ։ Մասնագետները նավահանգիստը կապում են Կափառնաում բնակավայրի հետ։ Վերջինս Նոր Կտակարանում հիշատակված քաղաք է, որը կարեւոր նշանակություն է ունեցել Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի համար։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ Լճի ջրի մակարդակի իջնելու հետեւանքով հայտնվել են հին նավակայանի հետքերը, որոնք պատրաստված են եղել խոշոր քարաբեկորներից։ Մասնագետները կարծում են, որ նավակայանը օգտագործել են տեղի ձկնորսները, իսկ նավահանգիստը կարողացել է ընդունել նավեր, որոնք շրջանի բնակիչներն օգտագործել են ՄԹ 1-ին դարում։ Ինչպես արդեն նշեցինք, Կափառնաումը բազմաթիվ անգամներ է հիշատակվել քրիստոնեական Սուրբ Գրքի Նոր Կտակարանում։ Հնագետները չեն պնդում, որ նոր բացահայտված նավակայանում Հիսուս Քրիստոսը երբեւէ եղել է։ Հայտնաբերված նավակայանը, ամեն դեպքում կարեւոր է այն առումով, որ տեղեկություններ է փոխանցում, թե ինչպիսի կառուցվածք են ունեցել հեռավոր այդ ժամանակներում նավահանգստային ենթակառուցվածքները եւ ինչպիսին է եղել Գալիլիայի բնակչության ամենօրյա կյանքն ու կենցաղը՝ մոտ 2 հազար տարի առաջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով