Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

Thu, 26 Mar 2026 12:08:14 +0400


Սիրելի՛ հայրենակիցներ, լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման ակունքներում, երկար տարիներ համակարգելով կուսակցության Շիրակի մարզային և Գյումրու քաղաքային խորհուրդների աշխատանքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում մի քանի անգամ ընտրվելով Ազգային ժողովի պատգամավոր` իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած

«Առաջարկ Հայաստանին» ծրագրին, քանզի համոզված եմ, որ միայն միասնությամբ, հանրային համերաշխությամբ ու համատեղ աշխատանքով է հնարավոր լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Որպես Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր՝ տեսել եմ, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերում ուսանող երիտասարդությանը, մարզաշխարհին և բոլոր բնագավառներին (կրթություն, գիտություն, արվեստ, հոգևոր կյանք)։ Պարոն Ծառուկյանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Գյումրի քաղաքի խնդիրները, որոնցից մի մասը լուծում է ստացել իր անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ։

Տարբեր սերունդների իմ բոլոր նախկին ուսանողներին ու այսօրվա ուսանող երիտասարդությանը կոչ եմ անում մասնակից դառնալ այս ծրագրի քննարկմանն ու ուժեղացմանը, քանզի սա բացառիկ հարթակ է յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու համար։
Մենք իրավունք չունենք անտարբեր լինել մեր երկրի ճակատագրի նկատմամբ։

Վարդևան Գրիգորյան
ՀՀ վաստակավոր մանկավարժ,
մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտքափոխվել է

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտքափոխվել է Wed, 01 Apr 2026 08:00:43 +0400 Չնայած Սամվել Կարապետյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով