Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Նոր վնասատու եւ ոչ մի աջակցություն

Նոր վնասատու եւ ոչ մի աջակցություն

Thu, 29 Oct 2026 22:45:22 +0400


Նոյեմբերյան համայնքի գյուղերում այս տարի նոր վնասատու է հայտնվել, որը մեծ վնաս է տվել ցանքերին։ Կրեմագույն, սև նախշերով այդ վնաստուն վնասում է բոլոր բույսերին, սակայն լոբու ցանքերն ավելի անողոք է ոչնչացնում։ Գյուղացիները շվարած են՝ չգիտեն, թե դրա դեմ ինչպես պայքարեն։ Նախկինում մարզերում գործում էին գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, որոնք գյուղացիներին խորհրդատվություն էին տրամադրում։ Սակայն այդ կենտրոնները վաղուց փակվել են։ Գյուղացիական երկիր Հայաստանում գյուղնախարարություն չկա, պետությունը գյուղացիներին աջակցություն չի ցուցաբերում, գյուղատնտեսական ակադեմիա դիմողների քանակը կատաստրոֆիկ կրճատվել է՝ մասնագետներ էլ չկան գյուղերում եւ մասնագիտական աջակցության կենտրոններ էլ չեն գործում։ Կառավարությունը, բացի հարկերը գանձելուց, ոչինչ չի անում գյուղացու համար։ Դա է պատճառը, որ մշակվող հողատարածքները տարեցտարի կրճատվում են եւ անգամ սկսել են այգիներ հատել, քանի որ բերքը իրացնելու հնարավորություն չկա՝ չարչարանքը շատ է, եկամուտը՝ քիչ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը

Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Wed, 04 Nov 2026 22:27:25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով