Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

Յուրացրել են 20 կգ թմրամիջոց կալանավորվել

Յուրացրել են 20 կգ թմրամիջոց կալանավորվել

Thu, 26 Mar 2026 17:30:10 +0400


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ 20 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու և հետագայում դրանք ՀՀ-ում այլ անձանց իրացնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից։

Մասնավորապես, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Ա.Մ.-ն և Վանաձորի բնակիչ Հ.Դ.-ն, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, 2026 թվականի փետրվարի 2-ին վերցրել են ՀՀ տեղափոխված թմրամիջոցների պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթները, դրանք տեղադրել ավտոմեքենայի սրահում, տեղափոխել Արարատի մարզում գտնվող հյուրանոց և թաքցրել: Սակայն, վերջիններս ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ա.Մ.-ի և Հ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությանն օժանդակելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստանի» թիմի անդամները Գյումրիում են մնացել՝ առավոտյան Միքայել Սրբազանին տեսնելու նպատակով

«Ուժեղ Հայաստանի» թիմի անդամները Գյումրիում են մնացել՝ առավոտյան Միքայել Սրբազանին տեսնելու նպատակով Sun, 31 May …