Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Հայտնաբերվել է Դյումայի հրացանակիր դ՛Արտանյանի գերեզմանը

Հայտնաբերվել է Դյումայի հրացանակիր դ՛Արտանյանի գերեզմանը

Thu, 26 Mar 2026 22:00:54 +0400


Հայտնաբերվել է Ալեքսանդր Դյումայի պատմավեպերի հերոս՝ ֆրանսիացի հրացանակիր դ՛Արտանյանի նախատիպը հանդիսացած պատմական անձի գերեզմանը, ով զոհվել է 17-րդ դարում։ Գերեզմանը գտնվում է Նիդերլանդների Լիմբուրգ նահանգի Մաստրիխտ քաղաքի եկեղեցում։ Համաձայն NOS-ի, հրացանակրի կմախքը հայտնաբերվել էր եկեղեցում իրականացված վերանորոգչական աշխատանքների ժամանակ, երբ եկեղեցու հատակը մասնակի քանդել էին։ Կմախքը գտնվում է այնտեղ, որտեղ նախկինում խորանն է տեղակայված եղել։ Այն ժամանակ ընդունված է եղել հատկապես հայտնի եւ հարգված անձնանց հուղարկավորել եկեղեցիների խորանների տակ։ Կմախքի ուսումնասիրությունից պարզվել է, որ կրծքավանդակի հատվածում կա մուշկետի փամփուշի մնացորդ։

Կմախքի կողքին եղել է ֆրանսիական ոսկեդրամ։ Իրական դ՛Արտանյանի անունը եղել է Շարլ դե Բաց դե Կաստելմոր, ով կրել է կոմս դ՛Արտանյան տիտղոսը։ Եղել է Ֆրանսիայի Լուի 14-րդ թագավորի մերձավորներից։ Ծառայել է որպես արքայի անվտանգությունն ապահովող հրացանակիրների գնդի հրամանատար։ Զոհվել է 1673 թվականին՝ Մաստրեխտի պաշարման ժամանակ։ Մահացու են եղել կոկորդի եւ կրծքավանդակի շրջանում ստացած վիրավորումները։ Կմախքից վերցվել են ԴՆԹ փորձանմուշներ, որոնք ուղարկվել են Մյունխեն անալիզների, որպեսզի նույնականացվի։ Հայտնի է, որ իրական դ՛Արտանյանի շառավիղներն են ներկայումս հանդիսանում ֆրանսիական դե Բաց ազնվական ընտանիքի անդամները։ Հենց նրանց հետ ազգակցական կապն էլ պետք է ապացուցի ԴՆԹ անալիզը։ Դ՛Արտանյանը հիշեցնենք, որ համարվում է Ֆրանսիայի ազգային հերոս, ով համաշխարհային հռչակի է հասել 1844 թվականին, երբ Ալեքսանդր Դյուման հրատարակել է «Երեք հրացանակիրները» վեպը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ Sun, 26 Apr 2026 11:15:17 +0400 Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի …