Փաշինյանն արդեն չի էլ փորձում ձևափոխել, այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը

Փաշինյանն արդեն չի էլ փորձում ձևափոխել, այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը

Thu, 26 Mar 2026 23:45:45 +0400


««Հայաստանի և Ղարաբաղի էլիտաները Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում»։

Երեկ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը նա արել է 2023 թվականի հուլիսի 21-ին՝ Շուշիի գլոբալ մեդիաֆորումի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ, երբ նշել է․
«Ներկայումս վերաինտեգրման հարցը կախված է նրանից, թե երբ կկարողանան Ղարաբաղի հայ բնակիչները ազատվել այն խունտայից, որը նրանց վերցրել է պատանդ և շահագործել որպես ստրուկներ»։

Փաշինյանն արդեն նույնիսկ չի էլ փորձում ձևափոխել՝ այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը։
Դեռ մնացե՞լ են մարդիկ, որոնց համար պարզ չէ, որ ՀՀ գործող վարչակազմը սկսել է կառավարվել ուղիղ Ադրբեջանից»։

Գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը․ մանրամասներ

Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը․ մանրամասներ Sat, 28 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով