Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Հարևանների հետ հավասարը հավասարի պիտի շփվենք

Հարևանների հետ հավասարը հավասարի պիտի շփվենք

Fri, 27 Mar 2026 11:28:37 +0400


Գորիսում կայացած հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը քննադատել է գործող իշխանությունների քաղաքական ուղեգիծը՝ նշելով, որ այն, իր կարծիքով, տանում է դեպի զիջումների և անորոշության։ Նա անդրադարձել է նաև եկեղեցու նկատմամբ վերաբերմունքին և ազգային հարցերի շուրջ դիրքորոշմանը՝ պնդելով, որ ներկայիս մոտեցումները կարող են թուլացնել պետական քաղաքականությունը կարևոր պատմական հարցերի վերաբերյալ։

Իր ելույթում նա առանձնացրել է «թույլ» և «ուժեղ» խաղաղության գաղափարները։ Նրա խոսքով՝ թույլ խաղաղությունը ենթադրում է միակողմանի զիջումներ և հակառակ կողմի պահանջների անվերապահ ընդունում։ Մինչդեռ ուժեղ խաղաղությունը, ըստ նրա, կառուցվում է հավասարության սկզբունքով, երբ պետությունը պահպանում է իր դիրքերը և հարաբերություններում հանդես գալիս որպես հավասար գործընկեր։

«Թույլ խաղաղությունն այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ։ Էլ պահանջ չկա, որ ունենա հարևան երկրի ղեկավարը։ Ինչ ուզել է, ստացել է, վերջին պահանջն է մտածել՝ այստեղ պետք է գան այն մարդիկ, որոնք Գորիսում երբեք չեն ապրել։ Գան, սերմ դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։
Ուժեղ խաղաղությունն այն խաղաղությունն է, որի դեպքում մեր դուռը փակ է լինելու, հարևանների հետ հավասարը հավասարի պես ենք շփվելու»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին

Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Tue, 21 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով