Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Mon, 02 Nov 2026 09:35:08 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովին ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասին ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

«Խաղաղ ու կայուն Հարավային Կովկասը կարևոր հնարավորություններ կստեղծի ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ողջ թյուրքական աշխարհի համար։ Ես ողջունում եմ այն ​​շփումները, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները շարունակում են Հայաստանի հետ, և հայտնում եմ, որ մենք կշարունակենք մեր հնարավորության սահմաններում ներդրում ունենալ մնայուն խաղաղության հաստատման գործում»,- նշել է նա։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունները ոչ մի կողմի օգուտ չեն բերում, ընդհակառակը՝ ծանր հետևանքներ են ունենում համաշխարհային տնտեսության, առևտրի և էներգետիկ շուկաների համար, փոխանցում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ Sat, 31 Oct 2026 21:00:20 +0400 Փաշինյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով