Ոսկու պաշարները թարմացրել են եւ տեղափոխել Փարիզ

Ոսկու պաշարները թարմացրել են եւ տեղափոխել Փարիզ

Fri, 27 Mar 2026 23:00:13 +0400


Ֆրանսիայի Կենտրոնական բանկը՝ Banque de France-ը հայտարարել է, որ եղած ոսկու պաշարները Նյու-Յորքից, որտեղ պահվում էր մինչ այդ, տեղափոխել է Ֆրանսիա՝ Փարիզ, իսկ մի փոքր մասն էլ, որոնք արդեն եղել են հնացած ձուլակտորներ, վաճառել է։ Հիմնական պաշարներն էլ արդիականացվել են՝ հին ձուլակտորները ժամանակակից ստանդարտների ձուլատկորներով փոխարինվելով։

Վաճառվել է ունեցած պաշարների վերջին 5 տոկոսանոց խմբաքանակը, որը դեռ շարունակում էր մնալ Նյու-Յորքում՝ 129 տոննան։ Դրա փոխարեն, նույն ծավալով ոսկի է ձեռք բերվել Եվրոպայում եւ արդեն պահվում է Փարիզում։ Ֆրանսիական ԿԲ-ն հայտնել է նաեւ, որ Միացյալ Նահանգներում ունեցած ոսկու վաճառքից ստացել է 12,8 միլիարդ եվրո եկամուտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով Fri, 22 May 2026 18:48:08 +0400 2026 թվականի դեկտեմբերին …