«Հրապարակ». Ես Աննայի ձեռքը համբուրեցի, ասացի` կարո՞ղ է ամուսինդ ինձ կալանավորի

«Հրապարակ». Ես Աննայի ձեռքը համբուրեցի, ասացի` կարո՞ղ է ամուսինդ ինձ կալանավորի

Sat, 28 Mar 2026 08:45:09 +0400


Փաշինյանի նախկին կինը` «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի ուղեկցությամբ, նախօրեին հյուրընկալվել էր ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին՝ նրա արվեստանոցում, որտեղ բնորդուհու դեր էր կատարել․ Թոքմաջյանը նրան նկարել էր։ Նշել էին, որ այցը տեղի է ունեցել վարպետի հրավերով՝ «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակում: Երեկվանից համացանցը քննարկում է Հակոբյանի դիմանկարը, որը դուր չի եկել հանրությանը: Մարդիկ ծաղրում են, գրում, որ դիմանկարը ոչ մի նմանություն չունի Աննա Հակոբյանի հետ եւ այլն: «Հրապարակը» զրուցել է Լեւոն Թոքմաջյանի հետ, որը մինչ այս հայտնի էր որպես քանդակագործ, իսկ այժմ նաեւ, փաստորեն` նկարիչ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Պարույր Սեւակի արձանը, որի հեղինակը Թոքմաջյանն է, մեծ քննադատությունների ու դժգոհությունների առիթ դարձավ, բանը հասավ նրան, որ այն հեռացվեց Զանգակատուն գյուղի դպրոցի բակից:

– Պարոն Թոքմաջյան, էլի քննադատության կիզակետում եք հայտնվել, այս անգամ` Աննա Հակոբյանի դիմանկարի համար…. բավականին գեղեցիկ նկար է, ես այն հավանել եմ, բայց հասարակությունը չի հավանել:

– Ասեմ, որ քանդակի տանջանքը շատ է, բոլորը, չգիտես խի, քանդակ են ուզում, բայց նկարն ավելի հեշտ է, մի հատ թղթի վրա նկարում` տալիս եմ:

– Ինչպե՞ս որոշեցիք նկարել Աննա Հակոբյանին: Ինչպե՞ս նա արժանացավ Ձեր բնորդուհին լինելու պատվին:

– Ես բոլորին ասում եմ` ձեռք քաշեք լուսանկարչությունից, անցեք իրականին` քանդակ կամ նկարչություն: Ես ունեմ իմ տիպաժները, իմ ձեռագիրը: Ես օգտագործում եմ տեխնիկա…. Մի խոսքով, ես Սեւակի արձանի վրա հիմա էլ ահագին աշխատել եմ, մտել եմ վզի տակով, բան…. Եթե ուզում են Սեւակին ռեալ տեսնել, 1000 դրամով նրա նկարները վաճառում են, թող գնան, առնեն: Ես նման Սեւակ չեմ ընդունում:

– Վերադառնանք Աննա Հակոբյան բնորդուհուն` ինչպե՞ս ընտրեցիք:

– Ես իրեն նախապես նկարել էի, նկարել էի նախապես տպավորությամբ, ինձ մոտ կիսատ էր Աննան, երբ նա եկավ ու նստեց իմ առաջ, նկարը լրիվ ուրիշ կերպ ստացվեց, սակայն նա շատ հավանեց, ասեց` նկարում լրիվ ես եմ:

– Մարդիկ գրում են, որ նկարը նման չէ Աննա Հակոբյանին, որ վատ եք նկարել:

– Դե հիմա տեսեք` նմանությունը նայած թե ոնց եք նայում երեւույթին, ոնց եք հիշում, ես Աննային նկարել եմ այնպես, ինչպես ես եմ տեսնում: Եթե Մոդիլիանիի նկարները նայեք, ապա դրանք, ոչ` նման չեն բնորդներին, նա պարտադիր աչքերին կապույտ տոն էր տալիս, նա այդպես էր տեսնում դիմացինին: Արվեստագետը միայն կարող է ասել՝ ով ում է նման:

– Նկարի համար տիկին Աննան վճարե՞լ է Ձեզ:

– Ոչ, ես նվեր եմ արել` նվիրատվություն:

– Եթե, օրինակ, Բելլա Քոչարյանը ցանկանա, կնկարե՞ք նրան:

– Ո՞ւմ, Քոչարյանի կնկա՞ն: Չէ, թեպետ ես եղել եմ իր մոտ, իր օգնականին էլ` Վիկային ճանաչում եմ, մի քանի կիսատ գործ արել եմ նրա հետ, բայց՝ չէ, ես պետք է իմաստ տեսնեմ իմ կատարած աշխատանքի մեջ: Ես ուզում եմ իմաստ տեսնել իմ արած գործերի մեջ: Աննան իմ թշնամին չէ, նա ուղղակի գեղեցիկ կին է, գեղեցիկ ժպիտ ունի:

– Իսկ տիկին Բելլան Ձեր թշնամի՞ն է, ինչո՞ւ չեք նկարի նրան:

– Նա չուզեց, ես նրա ճեպանկարն արել էի, ինքը չուզեց: Ես Բելլային նկարելու մեջ իմաստ չեմ տեսնում:

– Ինչպե՞ս է ստացվում, որ մի տեղ տեսնում եք իմաստ, մի ուրիշ տեղ` ոչ:

– Աննայի մեջ ծիծաղ եմ տեսնում, ուրախություն, թախիծ: Ես նրա ձեռքը համբուրեցի, ասացի` կարո՞ղ է ամուսինդ ինձ կալանավորի, այ մարդ, ասեց` չէ, ի՞նչ ես խոսում….

– Բայց նրանք ամուսնալուծվել են, էլ ի՞նչ ամուսին:

– Այ մարդ, ես ի՞նչ գիտեմ, է՜: Ասեցի` կարո՞ղ է խանդի ամուսինդ, ասաց` ոչ մի դեպքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ

Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ Wed, 01 Apr 2026 21:30:52 +0400 Համաձայն դիվանագիտական կամ…

18 րոպե ago

Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից․ Պուտին

Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից․ Պուտին Wed, 01 Apr 2026 21:28:54 +0400…

20 րոպե ago

Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ

Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ Wed, 01…

24 րոպե ago

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք․ Պուտինը՝ Փաշինյանին

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք․ Պուտինը՝ Փաշինյանին Wed, 01 Apr 2026…

29 րոպե ago

Ինչպես դարձանք հավատացյալ

Ինչպես դարձանք հավատացյալ Wed, 01 Apr 2026 21:15:05 +0400 Մեր նրբանցքը նեղացավ, նեղ անցք դարձավ:…

34 րոպե ago

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի Wed, 01 Apr 2026 21:00:26 +0400 Եվրամիությունը պատրաստվում է տնտեսական մեծածավալ…

49 րոպե ago