«Հրապարակ»․ Դիլիջանցիների եւ քաղաքի հյուրերի առողջությունը վտանգված է

«Հրապարակ»․ Դիլիջանցիների եւ քաղաքի հյուրերի առողջությունը վտանգված է

Sat, 28 Mar 2026 12:45:54 +0400


2020թ․ հունվարի 15-ին պետք է ուժի մեջ մտեր այն որոշումը, որով անասունների մորթը պետք է կատարվեր միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցներում: Բակերում անասունների մորթն արգելվելու էր։ Հետո կառավարության որոշման ժամկետը հետաձգվեց մինչեւ 2020 թ. հուլիսի 1-ը, ապա այդ որոշման կիրառումը հետաձգվեց։ 2020-ին նախատեսված էր Տավուշի մարզում շահագործման հանձնել 11 սպանդանոց։ Սակայն այդ սպանդանոցների գործարկումը չկատարվեց, քանի որ գոյություն ունեին փաստաթղթային խնդիրներ, նաեւ՝ հողահատկացման հետ կապված հարցեր։ Սպանդանոցներ գործարկելու մտադրություն ունեցող գործարարները մտմտում էին, թե արժե՞ մեծ ծախսեր կատարելով՝ սպանդանոցներ հիմնել, դրանք կարո՞ղ են շահույթ ապահովել։

Նախկինում Տավուշի մարզպետարանից ինձ հայտնել էին, որ մեկական սպանդանոց է գործում Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում եւ Դիլիջանում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին 2024թ․ ապրիլի 30-ին հարցում եմ արել, թե Տավուշի մարզի որ բնակավայրերում են սպանդանոցներ գործում, Դիլիջան քաղաքի ու Դիլիջան համայնքի 6 գյուղերի անասունները որտե՞ղ են մորթվում։ 2024թ․ մայիսի 6-ին Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Մարզում գործում է 5 սպանդանոց՝ 1-ական Նոյեմբերյան (ք․ Նոյեմբերյան), Դիլիջան (ք․ Դիլիջան), Իջեւան (գ․ Գետահովիտ) համայնքներում, 2 հատ Բերդ համայնքում (ք․ Բերդ եւ գ․ Նավուր)»: Մարզպետարանի պատասխանում նշված է, որ դրանցից մեկը Դիլիջանում է։ 2025թ․ սեպտեմբերի 16-ին մարզպետին նոր հարցում եմ արել․ «Ի պատասխան իմ 2024թ․ ապրիլի 30-ի հարցման, հայտնել եք, որ Դիլիջանում սպանդանոց է գործում։ Որտե՞ղ է սպանդանոց գործում, ո՞ր կազմակերպության կողմից է այն շահագործվում, ո՞ր տարածքում»։ Մարզպետարանից հայտնել են․ «Ձեզ ներկայացված նախկին տեղեկատվությունից հետո անցած ժամանակահատվածում Դիլիջան համայնքում մեր կողմից նշված սպանդանոցի շահագործումը դադարեցվել է»։ Իրականում, Դիլիջանում 2024-ին օրինական կարգով սպանդանոց չի գործել, որ դրա շահագործումն էլ 2025-ին դադարեցվեր։ 2026թ․ մարտի 17-ին մարզպետ Հ․ Ղալումյանին տեղեկատվական նոր հարցում եմ արել․ «Դիլիջան համայնքում ե՞րբ է սպանդանոց գործարկվելու, ներկայում Դիլիջան քաղաքում վաճառվող, Դիլիջանի սննդի կետերում իրացվող միսը ո՞ր սպանդանոցներում անասունների մորթի արդյունք է»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Դիլիջան քաղաքի մսի կետերում վաճառվող մսամթերքը մոտակա տարածքներում գործող սպանդանոցների մսեղիքն է, իսկ Դիլիջանի սպանդանոցը կգործի մոտակա ժամանակներում»։

Սա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, Դիլիջանին ամենամոտ սպանդանոցները քաղաքից 34 կմ հեռավորությամբ գտնվող Իջեւան, Վանաձոր քաղաքներում են, դիլիջանցիներն անասուններին բեռնատարներով Իջեւան ու Վանաձոր չեն տեղափոխում, որ այնտեղ մորթեն։ Մարզպետի նշած «մոտակա ժամանակները» շատ անորոշ է, այլապես կհայտներ, որ Դիլիջանում սպանդանոց կգործարկվի, օրինակ, 2026 կամ 2027 թվականին։ Դիլիջանում գործում են տասնյակ հյուրանոցներ, մոթելներ, ռեստորաններ, սրճարաններ, որտեղ մատուցվող մսեղիքը սպանդանոցային ծագում չունի։ Դիլիջանի, համայնքի գյուղերի բնակիչների, տուրիստական Դիլիջանի հյուրերի առողջությունը վտանգի տակ է, քանզի այդտեղ իրացվող միսը սպանդանոցային ծագում չունի, այն կարող է հիվանդ, վարակված անասունների մսեղիք լինել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է Thu, 30 Jul 2026 14:46:49 +0400 Վերաքննիչ…

10 րոպե ago

Ովքեր են այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ովքեր են այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր Thu, 30 Jul 2026 14:45:17 +0400 ՀՀ կրթության, գիտության,…

12 րոպե ago

Կարգապահական վարույթ է սկսվել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

Կարգապահական վարույթ է սկսվել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ Thu, 30 Jul 2026 14:30:45 +0400 ՖԻՖԱ-ի…

27 րոպե ago

Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ Աշոտյան

Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ Աշոտյան Thu, 30 Jul 2026…

30 րոպե ago

Քաղաքական թակարդ․ երբ հարցին պատասխանում են հարցով

Քաղաքական թակարդ․ երբ հարցին պատասխանում են հարցով Thu, 30 Jul 2026 14:15:31 +0400 Երբ լրագրողները…

42 րոպե ago

Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին

Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին Thu,…

43 րոպե ago