Հանված է Արարատ լեռը՝ որպես թուրքական վաղեմի պահանջատիրության արդյունք
Mon, 23 Nov 2026 13:51:44 +0400
Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Մելոյանը քննադատել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը՝ նշելով, որ իշխանությունները չեն ներկայացրել գործող Սահմանադրությունը փոխելու որևէ հիմնավոր պատճառ։
Նրա գնահատմամբ՝ փաստաթուղթը համապատասխանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջներին, ինչի մասին, ըստ Մելոյանի, վկայում են նախագծում տեղ գտած փոփոխությունները։
Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նոր նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, ինչպես նաև Արարատ լեռան հիշատակումը։ Վերջինս Մելոյանը կապել է Թուրքիայի վաղեմի պահանջատիրական նկրտումների հետ։
Իրավաբանի խոսքով՝ նոր փաստաթուղթը զգալիորեն տարբերվում է գործող Սահմանադրությունից։ Նա այն բնութագրել է որպես պոպուլիստական ձևակերպումներով հագեցած նախագիծ, որտեղ առկա են նաև իրավական որոշակիության և պետական ինստիտուտների գործունեության հետ կապված խնդիրներ։