Նոր Սահմանադրությամբ դատավորներին զրկելու են մշտական կարգավիճակի՞ց
Mon, 23 Nov 2026 13:54:57 +0400
Նոր Սահմանադրության նախագծում դատական համակարգին վերաբերող դրույթները մտահոգիչ է համարում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։ Նրա ուշադրությունը հատկապես գրավել է այն առաջարկը, ըստ որի՝ դատավորները պետք է ստանան ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ և հետագայում գնահատվեն վերագնահատման հանձնաժողովի կողմից։
Մելոյանը տարօրինակ է համարել այս մոտեցումը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համաձայն՝ դատավորների շուրջ 65 տոկոսը դեռ երկու տարի առաջ նշանակվել էր գործող իշխանության կողմից։