Մինչև երբ են շարունակվելու Սահմանադրության նախագծի քննարկումները
Mon, 23 Nov 2026 14:00:06 +0400
Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարուն։ ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Նա նշեց, որ առաջիկա ամիսները հատկացվելու են քաղաքացիների կարծիքները լսելուն և ներկայացված առաջարկները քննարկելուն, այնուհետև նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։