ՀՀ քաղաքացիներին կարող են զրկել քաղաքացիությունից
Mon, 23 Nov 2026 13:58:59 +0400
ՀՀ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել քաղաքացիության իրավունքի վերաբերյալ գործող կարգավորումներում։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է վերացնել Հայաստանի քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու սահմանադրական արգելքը։
Նախագծի 20-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքով նախատեսված որոշակի դեպքերում անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից՝ դատարանի որոշմամբ։
Խոսքը սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկված անձանց մասին է։
Մինչդեռ գործող Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ քաղաքացիությունը փոխելու իրավունքից։