Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը

Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը

Sat, 28 Mar 2026 14:32:35 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողության, ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է։

Զորմակազմի նման ավելացումն ինքնին խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։

Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները, որոնցից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումը և դրանց գրավումը։

Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ընտրություններից հետո երկու սցենար է լինելու

Ընտրություններից հետո երկու սցենար է լինելու Mon, 30 Mar 2026 16:33:09 +0400 «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության…

11 րոպե ago

Ռուսաստանում համընդհանուր զորահավա՞ք է սպասվում

Ռուսաստանում համընդհանուր զորահավա՞ք է սպասվում Mon, 30 Mar 2026 16:30:05 +0400 Ռուսաստանում «համընդհանուր զորահավաքի» թեման…

14 րոպե ago

Եղբայրները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում

Եղբայրները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում Mon, 30 Mar 2026 16:10:40 +0400 Սուրբ Աննա եկեղեցում…

33 րոպե ago

Հույսն արաբական աշխա՞րհն է․ Զելենսկին՝ պատմական շրջադարձի մասին

Հույսն արաբական աշխա՞րհն է․ Զելենսկին՝ պատմական շրջադարձի մասին Mon, 30 Mar 2026 16:00:12 +0400 Ուկրաինայի…

44 րոպե ago

Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա

Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա Mon, 30 Mar 2026 15:45:58 +0400…

58 րոպե ago

Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ

Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ Mon, 30 Mar 2026 15:42:33…

1 ժամ ago